«Ձեր ակնարկն այն մասին էր, որ իմ մտքերով վիրավորում եմ ադրբեջանցիների արժանապատվությունը». Լիլիթ Գալստյանը՝ Մարիա Կարապետյանին
![]() «ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը, ի թիվս այլ թեմաների, խոսեց նաև թվային ինքնիշխանությունից: Դուք խոսեցիք մտացածին ու կոնֆլիկտածին, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի վտանգի մասին, էլի եղան նիստեր, էլի ինչ-որ թեմայից խոսեցին, դուք կրկին խոսեցիք կոնֆլիկտածին, մտացածին, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի մասին: Պատրա՞ստ եք քննարկել, որ ՀՀ-ում էլ մի որոշ ժամանակ դադարեցնեք տիրաժավորել այդ խոսույթը»,- դիմելով ընդդիմադիր Լիլիթ Գալստյանին՝ մասնավորապես ասաց ՔՊ-ական Մարիա Կարապետյանը: Գալստյանը նշեց, որ իր խոսույթը ոչ մտացածին է, ոչ կոնֆլիկտային, այլ իրական ռիսկերի բարձրաձայնում է: «Ակնարկեցինք, որ իմ մտքերով վիրավորում եմ ադրբեջանցիների արժանապատվությունը: Ձեր խոսույթը դրա մասին էր, որ իմ տեքստերը խաթարում են ադրբեջանական դիսկուրսները»,- շարունակեց Գալստյանը: Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
