Գեղարքունիքի մարզպետը կիսատ է թողել ուսումը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Գեղարքունքի մարզպետ Կարեն Սարգսյանին հարցում եմ արել․ «Ձեր կենսագրության մեջ գրել եք․ «2016թ-ին ընդունվել է Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը (անավարտ)»: Մտադի՞ր եք Մոսկվայի այդ բուհն ավարտել, եթե այո՝ ե՞րբ»։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժնում չի շարունակել ուսումը և մտադիր չէ ավարտելու»։ Մարզպետ Կ․ Սարգսյանի կենսագրության մեջ գրված է, որ նա 2002-2008թթ. սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, 2009-2015թթ. Մոսկվա քաղաքում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ, 2018թ. առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից: Իսկ թե 2015-ից մինչև 2018 թվականներն ինչով է զբաղվել, հայտնի չէ՝ կենսագրության մեջ 3 տարվա բաց կա»: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
