«Մեծ հիմնահարցեր ունեցող Հայաստանը 9-րդ տարին ղեկավարում են հիմնավոր կրթություն չունեցող, անգամ կոլխոզ չղեկավարած անձինք». Ոսկան Սարգսյան
232
Կիրակի, 16 օգոստոսի, 2026 թ., 14:36
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոչ մի մեծահարուստ իր ընկերությունների ղեկավարներ չի նշանակի մասնագիտական հիմնավոր կրթություն, ղեկավարելու հաջողված փորձ չունեցող, ստախոս, կոռումպացված անձանց։ Սակայն փաստացի պերմանենտ պատերազմի մեջ գտնվող, մեծ հիմնահարցեր ունեցող Հայաստանը 9-րդ տարին ղեկավարում են հիմնավոր կրթություն չունեցող, նախկինում անգամ կոլխոզ չղեկավարած անձինք, որոնք իրենց մեծ պաշտոնները, «նախկինների» նման, օգտագործում են իրենց ու իրենց մտերիմների հարստանալու համար։ Աշխարհի ամենահզոր կայսրությունը՝ ԽՍՀՄ֊ը կործանվեց վատ կառավարման հետևանքով։ Հույս ունենանք, որ փնթի, ապաշնորհ կառավարման հետևանքով օրվա իշխանությունը կկործանվի, ոչ թե՝ Հայաստանի Հանրապետությունը»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
