Հոր գտնվելու վայրն անհայտ է, որդուն տեղափոխել են Երևան՝ հիվանդանոց
![]() Երեկվանից համացանցը ցնցել է արմավիրցի հոր և որդու մասնակցությամբ կադրերը, որտեղ վերջիններս ծայրահեղ անմխիթար պայմաններում են գտնվում, հյուծված ու սոված։ Տեսանյութում երևում է, որ 57 ամյա տղամարդը գետնին պառկած է, չի կարողանում շարժվել, նստել, անգամ խոսել, իսկ նրա տարեց հայրը խնդրում է, որ օգնեն որդուն, բժիշկ կանչեն։ «Հրապարակ»-ը գրում է․ «Նրանց մասին պատմող տեսանյութ էր հրապարակել նաև «Հանուն ձեր ապագայի» ՀԿ-ի համահիմնադիր Արկադի Կիրակոսյանը։ Մեզ հետ զրույցում Կիրակոսյանը նշեց, որ տեսանյութն իրեն է ուղարկել քաղաքացիներից մեկը, ահազանգելով տղամարդկանց՝ անմարդկային պայմաններում գտնվելու մասին։ «Ես անձամբ հաջորդ օրը գնացել եմ Արմավիր, քանի որ ահազանգը եղել է կեսգիշերին մոտ, իսկ ես Գյումրիում եմ բնակվում։ Կեսօրին արդեն տարածքային սոցիալական աշխատողները պետի գլխավորությամբ տեղում էին, շտապ օգնություն էին կանչել և նրանց տեղափոխել էին Արմավիր ԲԿ։ Այնտեղ անալիզներ վերցրեցին, գնահատեցին վիճակը, ասացին, որ ջրազրկված է ու սովամահ վիճակում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Պատասխանատու ձևով հայտարարում եմ, որ Արմավիր ԲԿ-ում մեզ ստիպում էին որ հանենք, ասում էին տարեք մասնավոր խնամքի կենտրոն։ Ասում էին ընդունարանի աշխատանքը խաթարված է, տեղում անալիզը վերցրել են ու դուրս են գրել։ Մինչև ժամը 16։00 ես էլ եմ եղել հիվանդնոցում, դեռ այնտեղ էին, բայց հետո տեղեկացա որ դուրս են գրել, չգիտեմ թե ուր են տարել»։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին․ «Տեսանյութում երևացող ընտանիքի դեպքը գտնվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության ուշադրության կենտրոնում: Մեր սոցաշխատողը կատարել է տնայց, որից հետո կանչվել է շտապօգնություն, որպեսզի իրականացվի նշված անձանց առաջին բուժօգնության ցուցաբերումը: Այս պահին նշված անձինք գտնվում են հիվանդանոցում, ինչից հետո անհապաղ կտեղափոխվեն խնամքի հաստատություն, որտեղ առաջիկա օրերին կազմակերպվելու է վերջիններիս անհրաժեշտ բուժօգնությունն ու խնամքը, ինչից հետո անդրադարձ կկատարվի նաև վերջիններիս երկարաժամկետ կեցության և սոցիալական վիճակի բարելավման հարցերին»: Նախարարությունից չհայտնեցին սակայն, թե որ հիվանդանոցում են այս պահին գտնվում տղամարդիկ, նշելով, որ հարցը գտնվում է Առողջապահության նախարարության տիրույթում։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Առողջապահության նախարարության հետ։
|

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
