«Շուն-շանգյալ», «բոշա», «կզացնելու եմ» արտահայտությունները բարեկրթության խախտում չեն՝ ըստ ԿԿՀ-ի, «սրիկայաբար»-ը՝ խախտո՞ւմ է
![]() «Փաստինֆո»-ն գրում է․ «ԱԺ-ում այս օրերին լարված է, որի պատճառը ոչ թե ազգային ռազմավարական հարցերի շուրջ ունեցած տարաձայնություններն են, այլ՝ ընդդիմադիր պատգամավորի քաղաքական գնահատականը։ Մասնավորապես՝ ՔՊ-ականները հուզվել էին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթում հնչեցված հետևյալ արտահայտությունից՝ «զոհված զինվորի կյանքը սրիկայաբար փորձում են շահարկել»։ ՔՊ-ում «սրիկայաբար» արտահայտությունը որակեցին որպես վիրավորանք և իրենց հռչակած «բարեկրթության» կանոնների խախտում ու պահանջեցին ներողություն խնդրել, թեև ԱԺ նիստերի դահլիճում վերջին տարիներին շատ ավելի վիրավորական արտահայտություններ են եղել՝ հենց ՔՊ-ի հոգևոր հոր կողմից։ Մասնավորապես, այս տարվա ապրիլի 27-ին հանձնաժողովը մերժել է վարույթ հարուցել ԱԺ-ում ընդդիմադիրների, ապա նաև նրանց ընտրողների հասցեին թույլ տված արտահայտությունների համար։ Իր ելույթում Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր. «Ես կարծում եմ հետևյալը, որ առաջիկա քաղաքական պրոցեսների իմաստը պետք ա լինի հետևյալը՝ ժողովուրդը պետք ա տեր կանգնի խաղաղությանը և ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցության, նախկինների եռագլուխ կուսակցության շուն ու շանգյալներին և քաղաքական բոշաներին պետք ա հարատև քաղաքականությունից դուրս շպրտի»։ «Եթե ես հիմա ասեմ՝ գիտեք ի՞նչ, կարող է «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, Ուժեղ ՀՀԿ-ն, «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է՝ ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարող է իրենց օգտին քվեարկի»։ Մեկ այլ դրվագով հանձնաժողովը քննել ու կրկին հրաժարվել է վարույթ հարուցել 2026 թվականի մայիսի 18-ին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարության հետ կապված դիմումը, որի ընթացքում, դիմելով քաղաքացի Արփինե Սողոյանին, Փաշինյանն իրեն թույլ էր տվել հետևյալ արտահայտությունները. «Եթե դուք Ռոբն եք, մենք Ձեզ կզացնելու ենք», «Ռոբին էլ եմ կզացնելու, Կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու»։ Երբ քաղաքացին պատասխանել է, որ ինքը Ռոբ չէ, ինքը հայ է, ի պատասխան՝ Փաշինյանը նշել է. «Ռոբը նստելու ա, Ռոբին սատկացնելու եմ, Կալուգացուն էլ եմ սատկացնելու»։ Ապա, կրկին դիմելով իրեն մոտեցած քաղաքացի Սողոյանին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Դուք եք կզել, դուք եք, որ փախել եք»։ Հանձնաժողովը կրկին արձանագրել էր, որ վերոհիշյալ խոսքը չի հատել քաղաքական բանավեճի շրջանակներում թույլատրելի քննադատության սահմանը, որ Փաշինյանի կողմից գործածված մի շարք արտահայտություններ առերևույթ վիրավորական բնույթ են կրել։ Այնուամենայնիվ, այս առնչությամբ Հանձնաժողովն անհրաժեշտ է համարել վերահաստատել, որ նախընտրական շրջանում կարծիքի արտահայտման ազատության սահմանները, հատկապես՝ ընտրություններին մասնակցող թեկնածուի կամ կուսակցության անդամի կարծիքի արտահայտման ազատության սահմանները, հատկապես լայն են։ Միաժամանակ, հանձնաժողովը արձանագրել է, որ Փաշինյանի խոսքի առաջնային նպատակը եղել է դիմակավորված անձանց և քաղաքական հակառակորդներին քննադատելը։ Հիմա գլխավոր հարցն այն է, որ եթե այս «կրքոտ հռետորը» արդեն 9-րդ գումարման խորհրդարանում կրկին նմանատիպ պոռթկումներ ունենա՝ արդյո՞ք «բարեկրթության» սահմաններում մնալու ջատագով ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը նրան փորձելո՞ւ է կարգի հրավիրել, հորդորելու է մնալ բարեկրթության սահմաններում կամ պահանջելո՞ւ է, որ վերջինս ներողություն խնդրի իր ոչ «բարեկիրթ» արտահայտությունների համար»։ |

«Ինձ թվում է՝ Էդգար Ղազարյանը կունենա ինքնասիրություն, վայր կդնի մանդատը». Արգիշտի Կիվիրյան
10521:36
Ֆինլանդիան 28,5 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ էներգետիկ ոլորտի վերականգնման համար
17717:39
«ՔՊ-ական սրիկայական իշխանությունը փորձում է ամեն տեղից ջնջել Մասիս սարի պատկերը»․ Ռուբեն Մելիքյան
12317:24
«Ուկրաինայում խաղաղության հասնել հնարավոր չէ առանց հակամարտության պատճառները վերացնելու»․ Գրուշկո
12417:12
«Ինչ-որ առաքելությա՞մբ է վարչապետը ձեզ վստահում ԱԽ քարտուղարի պաշտոնը». հարց՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
10217:12
«ԹՐԻՓՓ-ն անվանում ենք ճանապարհ, որ իշխանափոխությունից հետո կարողանանք բանակցնել ադրբեջանցիների հետ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10117:12
