«Լրագրողները կարող է ասեն՝ ինչո՞ւ չեք խոսում անձնական հակադրություններից». Նարեկ Կարապետյան
![]() ՔՊ-ն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր ելույթում խոսեց տնտեսական խնդիրների մասին, ասաց, որ աղքատությունը կանգնած է 600 հազար մարդու դռանը, նշեց, որ տնտեսական այս մոդելով Լիբանանի օրն ենք ընկնելու: «Մեր լրագրողները կարող է ասեն՝ ինչո՞ւ չեք խոսում ինչ-որ անձնական հակադրություններից, մարդկանց խոսույթներից. ստեղ հլը նայեք՝ ինչին ենք հասել. պղնձի գինը բարձր, գումարները գալիս են, 1,4 մլրդ պարտքն ավելանում է, գյուղատնտեսությունը ընկնում է ու էդ ամբողջ ժամանակահատվածում դրել ենք, փոքր բիզնեսի հարկերը կրկնապատկել ենք»,- ասաց նա: Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում, երբ Կարապետյանին հարցրել էին՝ որպես խմբակցության ղեկավար, անդրադառնալո՞ւ եք Էդգար Ղազարյանի հետ կապված թեմային, ասել էր՝ «կորոշենք, կներկայացնենք, մեկ ժամից իմ ելույթն է: Առաջնայինը, ինչի համար այսօր այստեղ եկել ենք, մեր երկրի համար կարևոր ապրուստի հարցի քննարկումն է»: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
