Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2026 թ.

«Կոնջորյանի պահվածքը նվաստացրեց հենց իրեն». Գարիկ Սահակյան

83
Այսօր, 20:12
«Կոնջորյանի պահվածքը նվաստացրեց հենց իրեն». Գարիկ Սահակյան

Փաստաբան Գարիկ Սահակյանը գրել է. «Էդգար Ղազարյան անունն էսօր ավելի շատ շահարկվեց, քան Կոնջորյանի անունը։
Եկեք մի պահ կշեռքի երկու նժարի վրա դնենք երկուսի պահվածքը։
Ի՞նչ ասաց Էդգար Ղազարյանը։ Նա, ի հավելումն իր խոսքի, ասաց, որ իրեն պատերազմից հետո մինչև օրս լավ չի զգում, քանի որ իր սանիկը, ով Հերացու անվան համալսարանի առաջին կուրսի ուսանող էր, ապագա բժիշկ, զոհվեց պատերազմում՝ չիրականացնելով իր երազանքները և փաստացի կյանքը տալով հանուն ոչնչի (ըստ հայտնի արտահայտության հեղինակի), և օգտագործեց ՍՐԻԿԱՅԱԲԱՐ մակբայը, որը ի դեպ գուցե սուր բայց ոչ վիրավորական խոսք է, քերականաբար ասած՝ ձևի մակբայ է և ցույց է տալիս գործողության ձևը։
Այսինքն, Էդգար Ղազարյանը փաստացի ոչ ոքի սրկիկա չանվանեց, բայց եթե անգամ անվաներ՝ որևէ արտասովոր բան մեր ականջները չէին լսի կամ մեր աչքերը չէին տեսնի։ Մոռացա՞ք, թե այդ ամբիոնից այնքա՜ն ավելի վատ բնույթի ատելություն տարածող խոսքեր են հնչել ու մնացել անգնահատական։
Ի՞նչ ասաց Կոնջորյանը… որպեսզի չկրկնեմ նրա բառապաշարի ողջ պերճանքը, կարող եք ինքներդ լսել։ Բայց իր պահվածքը նվաստացրեց հենց իրեն։
Մի բան հստակ է։ Արդեն ավելի քան 8 տարի մենք ապրում ենք ծուռ հայելիների ժամանակներում, երբ մեկի թեթև խոսքը որակվում է աններելի արարք, իսկ մյուսի պառակտող ու ատելության խոսքի տարածումը՝ նորմա։
Ղազարյան ջան, չընկրկես, հետդ ենք։ Դու ազգասեր ու հայրենասեր մարդ ես, ժողովրդի պատմությունը, մշակույթն ու արժեքները սրտում կրող։ Մարդ, որի համար հայրենիքը պարզապես ծննդավայր չէ, այլ սրբություն, պատասխանատվություն և արժանապատվություն»:

Աղբյուրը`   Գարիկ Սահակյան