Հակառակ հայկական կողմի պնդումներին՝ որևէ նախնական համաձայնություն չկա Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ
![]() Հակառակ հայկական կողմի պնդումներին՝ մենք որևէ նախնական համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի խորհրդական գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին՝ մեկնաբանելով TRIPP նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի հետ բանակցությունները։ Նա, մասնավորապես, նշել է. «Այս հարցի շուրջ ո՛չ իրական փոխըմբռնում կա, ո՛չ էլ ընդհանուր լեզու։ Մենք բացահայտ և հստակորեն մեր կարմիր գծերը հայտնել ենք Հայաստանին։ Մյուս կողմից, եթե մենք դեմ ենք ԱՄՆ-ի ներկայությանը Պարսից ծոցում, ապա ինչո՞ւ պետք է աջակցենք նրանց ներկայությանը Հարավային Կովկասում։ Մենք տարածաշրջանը և մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք՝ որպես մեկ ամբողջություն։ Հետևաբար, այս նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։ Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ։ Սակայն, եթե այնտեղ անվտանգության պատասխանատվությունը փոխանցվի ամերիկյան զինված ուժերին, Իրանը պահպանում է հակահարված տալու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը։ Ավելի լավ կլիներ, եթե հայ սահմանապահները անկախ կերպով հսկեին իրանա-հայաստանյան սահմանը և դրանով անցնող երթուղիները»: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
