ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում. թույլատրվում է միայն թուրքականը
![]() Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ են սկսել Ստամբուլի հայկական դպրոցներում, որոնք առաջիկայում ընդգրկելու են նաև հունական ու հրեական կրթօջախները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսուչները դպրոցների տնօրինությանը հայտնել են, որ այլևս արգելվում է Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների ընդունելությունը, և առաջարկվել է նրանց տեղափոխել թուրքական պետական դպրոցներ, գրում է «Էրմենիհաբեր»-ը: Դեռևս 2012-ին ընդունված կանոնակարգի համաձայն՝ օտարերկրացի երեխաները հնարավորություն ունեին «հյուր աշակերտի» կարգավիճակով սովորել ազգային փոքրամասնությունների դպրոցներում, թեև՝ առանց ավարտական դիպլոմ ստանալու իրավունքի։ Շուրջ 14 տարի գործող այս պրակտիկայի հանկարծակի դադարեցման փորձը լուրջ մտահոգություն է առաջացրել հայ համայնքում և իրավապաշտպանների մոտ։ «Մարդու իրավունքների և ճնշվածների հետ համերաշխության ասոցիացիա»-ն (MAZLUMDER) այժմ աշխատանքներ է իրականացնում Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների կրթության իրավունքի խախտումների ուղղությամբ։ «MAZLUMDER»-ը Թուրքիայում լույս տեսնող «Agos» հայկական շաբաթաթերթին փոխանցել է, որ փորձում է հանդիպումներ անցկացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պատկան մարմինների և որոշումից տուժած ընտանիքների հետ: Հատկանշական է համարվում այն, որ այս զարգացումները տեղի են ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
