Ավագ դպրոցի «Կենսաբանություն», «Քիմիա» և «Հայաստանի պատմություն» առարկաների նոր դասագրքերը դեռևս հասանելի չեն
![]() Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2026–2027 ուսումնական տարվա պետական ավարտական քննությունների ուղեցույցները։ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ուղեցույցները ներառում են պետական ավարտական և միասնական քննություններին նախապատրաստվելու համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ համապատասխան առարկաների քննությունների բովանդակության, պահանջների և նախապատրաստման շրջանակի վերաբերյալ։ Քննություններին նախապատրաստվելիս անհրաժեշտ է առաջնորդվել ԳԹԿ-ի կողմից հրապարակված համապատասխան ուղեցույցներով, որոնք բխում են գործող առարկայական չափորոշիչներից և ուսումնական ծրագրերից և սահմանում են քննության նախապատրաստման համար անհրաժեշտ բովանդակության շրջանակը։ Հատկապես «Կենսաբանություն», «Քիմիա» և «Հայաստանի պատմություն» առարկաների դեպքում, որոնց համար ավագ դպրոցի համապատասխան դասարանների նոր դասագրքերը դեռևս հասանելի չեն, անհրաժեշտ է առաջնորդվել ուղեցույցներում ներկայացված ուսումնական նյութերի և առաջարկվող աղբյուրների շրջանակով։ |

«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
149Երեկ, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
18623.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
20420.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
16219.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
15619.10.2026, 10:48
Անտոնիու Գուտերեշն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (լուսանկար)
24516.10.2026, 23:36
