Երևան`   +29 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2026 թ.

«Բանակում բարդակի, բազում մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա»․ Ոսկան Սարգսյան

81
Այսօր, 17:36
«Բանակում բարդակի, բազում մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Բանակում բարդակի, բազում մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա։
ՀՀ ՊՆ–ից հայտնել են, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Ծնողները, հարազատները ուրախությամբ զինվորական ծառայության են ճանապարհում տղաներին, սակայն բանակից դագաղներ են ստանում։ Թերթի խմբագիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը գրում էր, որ զինվորների դագաղները նվեր են նրանց ծնողներին։
Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, Էդվարդ Ասրյան, մեծ պաշտոնը առաջին հերթին մեծ պատասխանատվություն է , որը դուք չեք զգում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան