«Արցախի ժողովրդի ձայնը չի կարող դիտարկվել որպես ՀՀ-ի դեմ ուղղված գործոն»․ Հակոբ Հակոբյան
![]() «Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2023 թվականի բռնի տեղահանումը չի վերացրել և չի կարող վերացնել Արցախի ժողովրդի քաղաքական կամքը, նրա իրավունքները կամ այդ իրավունքների միջազգային պաշտպանության իրավաչափ պահանջը։ Ժողովրդին հայրենիքից բռնի հեռացնելը չի նշանակում նրան զրկել քաղաքական սուբյեկտ լինելու իրավունքից։ Արցախի ժողովուրդը զրկվել է իր հայրենիքում ապրելու հնարավորությունից, սակայն չի զրկվել իր քաղաքական ձայնից։ Այդ ձայնը պատկանում է ժողովրդին և չի կարող վերացվել վարչական որոշումներով, քաղաքական հայտարարություններով կամ որևէ այլ ուժի կամ մարմնի կամայականությամբ։ Այս համատեքստում Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պարզապես գործող կամ նախկին պետական կառույց չէ։ Այն Արցախի ժողովրդի կողմից ձևավորված և ընտրված ներկայացուցչական մարմին է, որը մարմնավորում է ժողովրդի հավաքական քաղաքական կամքը։ Հետևաբար դրա պահպանումը և շարունակական գործունեությունը ոչ թե ձևական կամ խորհրդանշական, այլ քաղաքական և իրավական անհրաժեշտություն է։ Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
