Աշխարհում ամենաագրեսիվ երթևեկությունն ունեցող երկիրն Իտալիան է
![]() Միջազգային նոր հետազոտությունը պարզել է, որ աշխարհի հայտնի զբոսաշրջային վայրերում երթևեկությունը հաճախ կարող է վերածվել իսկական փորձության: Discovercars.com մեքենաների վարձույթի հարթակի իրականացրած գլոբալ հարցման համաձայն՝ աշխարհում ամենաագրեսիվ երթևեկությունն ունեցող երկիրը Իտալիան է, որտեղ հարցվածների 23%-ը բախվել է անկանոն, կանոններն անտեսող և վտանգավոր վարման դեպքերի: Ագրեսիվ վարորդների թվով 2-րդ տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիան (11%), որտեղ հատկապես բարդ է երթևեկությունը մայրաքաղաք Լոնդոնում, իսկ 3-րդ հորիզոնականում ԱՄՆ-ն է (9%): Թուրքիան և Իսպանիան 4-ական տոկոսով կիսում են 5-րդ հորիզոնականը: Հետազոտությունը նաև թվարկել է վարորդների այն վարքագծերը, որոնք ամենից շատն են նյարդայնացնում մարդկանց. շրջադարձի կամ գոտի փոխելու ժամանակ թարթիչը չմիացնելը (56%), առջևի մեքենային շատ մոտ ընթանալը (46%), ձախ գոտում դանդաղ վարելը (43%), կտրուկ արգելակումը (20%): |

«Երևանի քաղաքապետարա՛ն, դիտարկեք առաջարկս». Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
13906.11.2026, 11:12
Ինչ պայմաններում են երթևեկում Երևանի երթուղային ավտոբուսների ուղևորները (տեսանյութ)
19005.11.2026, 22:24
«ՔՊ-ի գաղափարական աղվեսի գլուխը». Հովհաննես Իշխանյան
18304.11.2026, 22:30
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
18504.11.2026, 21:54
«Իսկ ո՞վ պետք է փոխի վարորդների վարքագիծը». Հակոբ Բադալյան
18104.11.2026, 16:36
«Ժամը 10:30-17:00-ը Երևանում ավտոմեքենա վարելու համար պետք է վարձավճար սահմանվի տարեկան 1,5 միլիոն դրամ». Գեղամ Նազարյան
20403.11.2026, 19:36
