Առինջում իրար ծեծել են թաղամասի բնակիչներն ու Երևանի նախկին փոխքաղաքապետի ընկերության աշխատակիցները
![]() «Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ մի խումբ քաղաքացիներ վիճում և հայհոյում են միմյանց։ Տեսանյութում երևում է, որ վիճաբանությունը վերածվել է նաև ծեծկռտուքի։ Դեպքը տեղի է ունեցել Առինջի Խաչատուր Աբովյան թաղամասում։ Բնակիչ Ալլա Մխիթարյանի փոխանցմամբ՝ վեճի մասնակիցներն են Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ կապ ունեցող «Էն Այ Քոնսթրաքշն» կառուցապատող ընկերության աշխատակիցները և թաղամասի բնակիչները։ Ըստ Մխիթարյանի՝ ապօրինի ճանապարհով նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը երկու 8 հարկանի շենք է կառուցել, որն արդեն հանձնվում է շահագործման՝ առանց կոյուղատար համակարգ անցկացնելու։ Ընկերությունն այժմ պատրաստվում է քանդել թաղամասի նեղ փողոցը՝ արգելված վայրում կոյուղատար խողովակներ անցկացնելու համար։ Հսկայական ունեցվածքի տեր Վահե Նիկոյանը եղել է Տարոն Մարգարյանի տեղակալը։ Դատախազությունն ապօրինի է համարում նրա գույքը եւ Հակակոռուպցիոն դատարանից պահանջում է 6 տարի Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Վահե Նիկոյանից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը։ Ալլա Մխիթարյանը պնդում է՝ 8 հարկանի շենքերի կառուցապատումն իրականացրած «Էն Այ Քոնսթրաքշն» ընկերության բաժնետերերից մեկը Վահե Նիկոյանի մայրն է՝ Սեդա Սաֆարյանը, իսկ մյուսը՝ Այրք համայնքի նախկին ղեկավար Արտյոմ Շաբոյանը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
