Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացրել ծառայողական ատրճանակը
![]() «Արցախի հերոս», գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացրել իր անվամբ հաշվառված ծառայողական ատրճանակը։ Օգոստոսի 4-ին նա ներկայացել է Երևանի Քանաքեռ-Զեյթունի բաժին և հանձնել «Arminius» տիպի 5․6 մմ տրամաչափի ատրճանակը, որը հաշվառված է եղել Արցախի Հանրապետության ոստիկանությունում։ Ոստիկանությունում համապատասխան արձանագրություն է կազմվել, սակայն Ղարամյանը անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացրել, ինչի հետևանքով զենքը պահվել է ոստիկանությունում։ Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։ Արշավիր Ղարամյանը «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ է և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
