Երևան`   -1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.

Ի՞նչ կարգավիճակով է Նիկոլ Փաշինյանի դուստրը մասնակցել քննարկմանը

174
Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ., 15:06
Ի՞նչ կարգավիճակով է Նիկոլ Փաշինյանի դուստրը մասնակցել քննարկմանը

Օրեր առաջ Սրբուհի Գալյանն իր էջում տեսանյութ էր տարածել՝ «Մոտ օրերին շրջանառելու ենք անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնի ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը» գրառմամբ: Կադրերում երևում էր նաև ՀՀ վարչապետի դուստր Շուշան Փաշինյանը: Ըստ լուրերի՝ նա ներգրավված է Արդարադատության նախարարության աշխատանքներում, նաև փորձաշրջան է անցնում: