«Բյուջեի ծախսերի ամենամեծ կրճատումը բաժին է ընկել անվտանգության ոլորտին»․ Արթուր Դանիելյան
![]() «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական համակարգում գաղտնիք չէ, որ բյուջեում փող չկա, հետևաբար ամեն տեղից ծախսեր են կրճատվում: Ամենամեծ կրճատումը բաժին է ընկել, բնական է, անվտանգությանը: Մայիսի 28-ին նախընտրական ռամզաշքերթ կազմակերպած ու սպայական անձնակազմին 82 թվի Աերոֆլոտի ստուարդեսայի համազգեստ հագցրած էս պատուհասները նախատեսել էին մինչև հուլիսի 30-ը 336 մլրդ դրամ ծախսել անվտանգության վրա, փաստացի ծախսել են 271 մլրդ: Նենց որ վճարովի դարձած «անվճար» առողջապահությունից բողոքողները պիտի իմանան, որ էդ «անվճարն» էլ չէր լինի, եթե անվտանգության, կրթության և մեծ առումով բոլոր մնացած հոդվածներով համատարած կրճատում չլիներ: Ընդ որում, նույնիսկ այս կրճատումներն իրավիճակը չեն փրկում: Օգոստոսի դրությամբ առողջապահությանը տրամադրված 169 մլրդ-ից ծախսվել է 180 մլրդ-ը: Այսինքն՝ հուլիսին սպառվել է օգոստոսի փողը, սեպտեմբերին սպառվելու է հոկտեմբերի ու նոյեմբերի համար նախատեսված բյուջեն: Իսկ ինչ են անելու հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները տարվա վերջին երեք ամիսներին, ոչ մեկ չգիտի...»։ Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
