«Ո՞վ և ինչի՞ համար է այդպես «զոհաբերում» Հայաստանի ԱԱԾ-ն». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հովիկ Աբրահամյանի որդու ձերբակալության առնչությամբ, ուշադրության արժանացնեմ մեկ այլ հանգամանք։ Տեսարանային հանգամանքի և դրա մոտիվների հարցը քննարկվում ու մեկնաբանվում է շատ։ Մի բան սակայն կարծես թե դուրս է մնում ուշադրությունից։ Հերթական անգամ մենք տեսնում ենք պատկեր, երբ ԱԱԾ հատուկ ստորաբաժանումը «դրսևորվում» է այսպես ասած՝ անհարկի, ինչի հետևանքով հանրության մոտ առնվազն ենթագիտակցաբար առաջանում է այդ ստորաբաժանման ու առհասարակ կառույցի հանդեպ որոշակի անլուրջ ընկալում։ Մարդիկ տեսնում են, որ ինչ-որ բարդույթի կամ քմահաճույքի համար ԱԱԾ հատուկ ստորաբաժանումն օգտագործվում է մի իրավիճակում, երբ ակնհայտորեն չկա ոչ մի բարդություն, ոչ մի մասնագիտական հմտության կարիք, չկա որևէ այդպիսի գործողության կարիք առհասարակ։ Հատուկ ստորաբաժանումն օգտագործվում է մի իրավիճակում, երբ չկա որևէ դիմադրություն, չկա որևէ փախուստ, որևէ վտանգ։ Մինչդեռ, այդ կառույցը և հատկապես հատուկ ստորաբաժանումն ունի հենց հատուկ դեր, հենց հատուկ դեպքերի և իրավիճակների համար է այդ ստորաբաժանման ու կառույցի նշանակությունը։ Եվ այդ դեպքերի շնորհիվ է նաև ձևավորվում հանրային հեղինակություն ու հարգանք՝ մասնագիտության, մասնագիտական առաքելության, պետական առաքելության հանդեպ։ Երբ ինստիտուցիոնալ–ֆունկցիոնալ կիրառումը ակնհայտորեն անհարկի է, ակնհայտորեն՝ իրավիճակով չպահանջված և «չպատճառաբանված», ապա առնվազն ենթագիտակցորեն ձևավորվում է հասարակության անլուրջ ընկալում, այն էլ մի կառույցի հանդեպ, որի հանրային վարկն ու հեղինակությունը այդուհանդերձ ունեն հիմնարար նշանակություն ցանկացած պետության համար։ Եվ հետևաբար, ինձ համար այստեղ հարց է առաջանում, թե ո՞վ և ինչի՞ համար է այդպես «զոհաբերում» Հայաստանի ԱԱԾ, ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների հեղինակությունը, դնում այդ կառույցը այդպիսի անհամաչափ, հետևաբար հանրային ընկալման տեսանկյունից վերը նկարագրածս ռիսկը ենթադրող իրավիճակներում»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
