Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսինները․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Արդեն ներկայացրել ենք, թե որտեղ են աշխատում և որքան գումար են վաստակում նախարարների կանայք։ Այս անգամ ներկայացնում ենք կին նախարարների ամուսիններին, նրանց եկամտի աղբյուրները և եկամտի չափը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ամուսինը՝ Պետրոս Ղազարյանը, աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես քաղաքական մեկնաբան։ Ղազարյանը Հանրային հեռուստաընկերությունից 2025 թվականին ստացել է 40 մլն 128 հազար 637 դրամ կամ ամսական ավելի քան 3.3 մլն դրամ։ Ի դեպ, Ղազարյանի նախարար կինն ավելի քիչ է վաստակում, նրա տարեկան եկամուտը կազմել է 25 մլն 598 հազար 679 դրամ կամ ամսական 2.1 մլն դրամ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, աշխատում է Դատական դեպարտամենտում՝ որպես Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 7 մլն 172 հազար 801 դրամ, որը ստացել է որպես աշխատավարձ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ախատում է «ՀԱՐԹՏԵՔ» ընկերությունում։ Այստեղից նա նախորդ տարվա ընթացքում ստացել է 2 մլն 46 հազար 800 դրամ կամ ամսական 170 հազար դրամ աշխատավարձ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ամուսնալուծված է, նա պաշտոնապես գրանցված ամուսնական հարաբերությունների մեջ չէ, բնակվում է անչափահաս զավակի՝ Սիմոնա Պետրոսի Մկրյանի հետ։ Նախարարի տարեկան եկամուտը կազմել է 45 մլն 202 հազար դրամ, որից 26 մլն 690 հազար դրամը որպես աշխատավարձ ստացել է նախարարությունից, 760 հազար դրամ էլ, որպես աշխատավարձ՝ ԵՊՀ-ից։ 4 մլն 446 հազար դրամ ստացել է եկամտահարկի վերադարձից, 12 մլն դրամ վարկ է վերցրել, իսկ 104 հազար դրամ ավանդի դիմաց տոկոս է ստացել։ Պետրոս Մկրյանը՝ Գալյանի երեխայի հայրը, նախորդ տարվա ընթացքում Գալյանին 1.2 մլն դրամ գումար է փոխանցել»։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
