Հայկ Կոնջորյանի կնոջից շատ աշխատավարձ ստացող պաշտոնյաների կանայք էլ կան․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին օրերին համացանցում լայն քննարկվում է Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Հայփոստից ստացած 3.6 մլն դրամ աշխատավարձը։ Պարզվում է, որ Կոնջորյանի կնոջից ավելի բարձր եկամուտ ունեցող պաշտոնյաների կանայք էլ կան։ Օրինակ, Արսեն Թորոսյանի կնոջ միայն ամսական աշխատավարձը գրեթե 5 մլն դրամ է, իսկ նրա տարեկան եկամուտները գերազանցում են 73 մլն դրամը։ Ներկայացնում ենք Արսեն Թորոսյանի և նրա կնոջ տարեկան հայտարարագրերը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ԿԿՀ ներկայացրած տարեկան հայտարարագրում 3 անշարժ գույք է հայտարարագրել, որից մեկը Նոր Նորքում համատեղ սեփականությամբ առանձնատուն է, մյուս երկուսը՝ առանձնատուն և հողամաս՝ Ծաղկաձորում։ Վերջինները Թորոսյանը ձեռք է բերել 2018-ից հետո՝ 2024 և 2020թթ․-ին, և միակ սեփականատերն ինքն է։ Տարվա ընթացքում Թորոսյանը 90 օրից ավելի փաստացի տիրապետել է 2022-ի արտադրության «Տեսլա» մակնիշի ավտոմեքենայի։ Սոցապնախարարը UniCredit Bank Austria AG-ում տարեվերջին ունեցել է 51 հազար 500 դոլար արժեթղթեր։ Նրա բանկային հաշիվներին եղել են 10 մլն 282 հազար 245 դրամ, 2 հազար 394 եվրո և 79 դոլար։ Ունեցել է 3 մլն դրամ կանխիկ գումար։ Արսեն Թորոսյանի հիպոթեքային վարկի մնացորդը կազմել է 15 մլն 229 հազար 337 դրամ։ Նրա եկամուտները կազմել են 28 մլն 955 հազար 193 դրամ, որը գոյացել է․ 7 մլն 237 հազար 506 դրամը՝ Ազգային ժողովից, որպես աշխատանքի դիմաց ստացած վարձատրություն, 13 մլն 734 հազար 716 դրամը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, որպես աշխատավարձ, 2 մլն 64 հազար դրամը՝ եկամտահարկի վերադարձից, 13 հազար 320 եվրոն արժեթղթերից ստացած եկամուտն է, իսկ 208 հազար դրամ նրան է փոխանցել ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, քանի որ Արսեն Թորոսյանը դատարանում հաղթել էր նրան։ Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, որպես միանձնյա սեփականություն, հայտարարագրել է Ապարանում գտնվող հողամաս, որը ձեռք է բերել 2022-ին։ Նա ունի նաև 2019-ի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2024-ի սեպտեմբերին։ Թևանյանն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից 39 հազար դոլարի արժեթղթեր է գնել։ Տարեվերջին ունեցել է 35 մլն դրամ ավանդ։ Հաշիվներին եղել է 12 մլն 568 հազար 216 դրամ, 80 դոլար և 84 եվրո գումար։ Իսկ կանխիկ գումարը կազմել է 10 մլն դրամ։ Վարդանուշ Թևանյանը «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի տնօրենն է, նա 10 տոկոս բաժնեմաս ունի նույն ԲԿ-ում, ինչպես նաև ԲԿ-ին վարձակալական հիմունքներով գույք է հանձնել։ Այսպիսով նրա տարեկան եկամուտները կազմել են 73 մլն 925 հազար 155 դրամ, որից 59 մլն 175 հազար 616 դրամն աշխատավարձից է գոյացել, 5 մլն 388 հազար 520 դրամը՝ շահաբաժնից, 5 մլն 400 հազար դրամը՝ գույքի վարձակալությունից, իսկ մնացած 3 մլն 961 հազար 19 դրամը ՊԵԿ-ից եկամտահարկի վերադարձ է ստացել։ Թեւանյանի հիպոթեքային վարկի մնացորդը կազմել է 28 մլն 159 հազար դրամ։ Նա 10 հազար դոլար նախորդ տարի ծախսել է հանգստի վրա, 30 մլն դրամի անշարժ գույք է վերանորոգել, 2 մլն 142 հազար դրամ ուսման վարձ է վճարել, իսկ 4 մլն 323 հազար դրամ էլ վարկի դիմաց վճարում է կատարել։ Նշենք, որ նախորդ տարի «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնը ՀՀ առողջապահության նախարարության հետ 337 մլն 155 հազար դրամի ծառայություններ մատուցելու պայմանագիր է կնքել՝ պետպատվերով բուժման սպասարկման համար։ Այս ԲԿ-ն, չնայած փոքր չափերին, առողջապահության նախարարությունից ամենամեծ պատվերներն է ստանում, նախարարություն, որը ժամանակին ղեկավարում էր ԲԿ-ի տնօրեն Վարդանուշ Թևանյանի ամուսինը»։ |

«Մեր երեխաներն արժանի են ապրելու մի Հայաստանում, որտեղ հաջողության ճանապարհը որոշվում է ոչ թե հովանավորչությամբ, այլ գիտելիքով»․ Մեսրոպ Մանուկյան
1314:54
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում
5414:24
«Բնակիչների առաջ պայման ենք դրել»․ Ռոմիկ Մխիթարյան (տեսանյութ)
6714:12
«Մեզ թույլ են տվել ապրել տնակներում»․ Լիլիթ Մանուկյան (տեսանյութ)
6114:00
«Այսուհետ պաշտպանական կողմն իրավունք չունի միջնորդություն ներկայացնել քննիչին»․ Վահան Հովհաննիսյան
6613:54
Շենգավիթում գտնվող տնակների բնակիչները հրավիրվել են թաղապետարան (տեսանյութ)
8513:30
