«ԵԱՏՄ պետությունների վերնախավերն այսօր ականատեսն են ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարների ակտիվ հրապարակային դիմակայության». Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաստորեն ԵԱՏՄ պետությունների իշխող վերնախավերն այսօր ականատեսն են Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարների գաղափարախոսական, քաղաքական ու տնտեսական ակտիվ հրապարակային դիմակայության: Այս դիմակայությունը ձեռնտու է հատկապես ԵԱՏՄ անդամ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարներին, քանի որ այս փոքրիկ ընտանեկան վեճը ՌԴ ռազմաքաղաքական մենաշնորհի դեմ հենց իրենց ըմբոստության համար կարող է դառնալ օրինակելի ուղի: Սա մի կողմից: Մյուս կողմից, ենթադրելի է, որ այս դիմակայության պատճառով Կրեմլը, չցանկանալով լրացուցիչ լարվածություն առաջացնել իր ազդեցության բացառիկ գոտում, ավելի զգուշավոր ու զիջողական պահվածք կորդեգրի իրենց հանդեպ, կբարձրանա նրանց ընդհանուր հարգը: Եթե, իհարկե, Հայաստանը մնա ոտքի վրա: Բայց սա արդեն այդքան կարևոր չէ իրենց համար: Կարևոր է, որ սրա արդյունքում ԵԱՏՄ ներսում ի հայտ եկած հակասությունները ինքնաբերաբար կծառայեն թյուրքախոս պետությունների բազմակողմանի ինտեգրման խորացմանը: Հարցն այն է, թե մոտ ապագայում մեզ վրա դա ինչ կնստի»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
