«Անհիմն և հանիրավի մեղադրանքով մեր դեմ հարուցված գործով դատական նիստը չկայացավ»․ Գարեգին Բ
![]() «Եկեղեցու ինքնավարությունն ազգի բարօրության, պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում»,- Մայր Աթոռում միասնական աղոթք հնչեցնելուց հետո նշեց Ամենյան Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։ «Ցավով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ եկեղեցին ու հոգևորականներն իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների, ապօրինի և շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մեր մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի, ազգանվեր ու եկեղեցասեր անձանց նկատմամբ։ Քիչ առաջ վերադարձանք անհիմն և հանիրավի մեղադրանքով մեր և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների՝ 2 արքեպիսկոպոսի և 4 եպիսկոպոսի դեմ հարուցված գործով դատավարության առաջին նիստից, որը չկայացավ դատավորի ինքնաբացարկի հայտարարման հետևանքով․․․ Մենք լի ենք հավատով և վճռականությամբ՝ պաշտպանելու մեր արդար իրավունքները՝ երաշխավորված, ինչպես մեր պետության Սահմանադրությամբ, այնպես և միջազգային իրավունքների հիմնարար սկզբունքներով։ Այս գիտակցությամբ և պատասխանատվությամբ, առ ազգն ու հայրենին սիրով՝ մենք շարունակելու ենք մեր տերունապատվեր առաքելությունը՝ հակառակ բոլոր դժվարություններին և արգելքներին»,- ընդգծեց Վեհափառը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
