«Իշխանությունը սա հենց այնպես չի թողնի. այն դատավորը, ով իր քիմքին հաճո որոշումներ չի կայացնում, պատժվում է». Գառնիկ Դանիելյան
208
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2026 թ., 17:54
![]() «Ես կարծում եմ, որ սա ինչ-որ չափով հետևանքներ կունենա»,- դեպի Մայր Տաճար շարժվող երթիի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Վեհապառի գործով դատավորի ինքնաբացարկ հայտնելուն: «Իշխանությունները սա հենց այնպես չեն թողնի, որովհետև իրենք կոնկրետ ունեն իրենց ծրագիրն ու նպատակը, ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը՝ այն դատավորները, որոնք իր քիմքին հաճո որոշումներ չեն կայացնում, այդ մարդիկ պիտի պատժի արժանանան»,- ընդգծել է Դանիելյանն ու ավելացրել. «Իրենք կարծում են, թե ցանկացած գործ, որ գնում է դատարան, պետք է նպայման լուծվի ի օգուտ և ի շահ իրենց: Այս առումով կարծում եմ, որ սա ինչ-որ առումով դեռ քննության առարկա կդառնա իրենց շրջանակներում»: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
