Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան
![]() Հայաստանը ծրագրում է ձկան արտահանում սկսել Վրաստան, գրում է aliq.ge-ն: «Վրաստանի հետ ձկնամթերքի մատակարարում սկսելու շուրջ բանակցություններն արդեն պատրաստ են։ Կայքի փոխանցմամբ՝ դեսպանատունն ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Վրաստանի հետ՝ առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու նպատակով։ Հայկական կողմի այս մտադրությունը պայմանավորված է «Ռոսսելխոզնադզորի» (Rosselkhoznadzor) որոշմամբ, ըստ որի՝ հայկական արտադրանքը, նաև ձկան ներմուծումը արգելվել է։ Ռուսաստանը Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծումը հետևողականորեն արգելում է մայիսի վերջից։ Վերջին երկու ամսվա ընթացքում սահմանափակվել է ծաղիկների, թարմ լոլիկի, վարունգի, բադրիջանի, կարտոֆիլի, կանաչեղենի, ելակի, կեռասի, խաղողի, տանձի, սերկևիլի, չրերի, կենդանի ձկան և ալկոհոլի ներմուծումը։ Նաև արգելվել է Ռուսաստանի տարանցմամբ այս ապրանքների փոխադրումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ։ Առաջին սահմանափակումները մտցվել էին Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ֆոնին, իսկ Փաշինյանի կուսակցության հաղթանակից հետո դրանց թիվը կտրուկ ավելացավ»,- գրում է լրատվամիջոցը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
