«Առաջարկում են սառեցնել պատերազմը․ ուկրաինական կողմն ընդունել է, ռուսականը՝ մերժել»․ Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առաջարկում են սառեցնել ռուս-ուկրաինական պատերազմը՝ մարտական շփման գծի երկայնքով: Ուկրաինական կողմն այդ մոտեցումն ողջունել և ընդունել է, ռուսականը՝ մերժել: Մոսկվան կդադարեցնի պատերազմական գործողությունները, եթե «վերականգնվի» իր տարածքային ամբողջականությունը՝ իր վերահսկողությունը սահմանվի ուկրաինական այն տարածքների նկատմամբ, որոնք հռչակվել են ՌԴ մաս դրանց լիակատար կամ մասնակի ռազմական օկուպացիայից հետո: Ուկրաինայի համար մարտական գործողությունների դադարեցումն այսօրվա դիրքերում կնշանակի, որ իր տարածքային ամբողջականության խախտման փաստը չի վերածվի օկուպացիայի լեգիտիմացման, ինչին ձգտում է նախագահ Պուտինի վարչակազմը: Վաշինգթոնի համար իրավիճակը տհաճ է՝ նախագահ Թրամփի համար ներգրավված կողմերից և ոչ մեկի պարտությունն ընդունելի չէ: Կիևի ջախջախումը կհանգեցնի Ռուսաստանի և Չինաստանի համակցված ազդեցության անվերահսկելի աճի, իսկ Պուտինի պարտությունը կարող է հանգեցնել ՌԴ պետական համակարգի կործանման, ինչը թույլ կտա Չինաստանին բացառիկ գերակա դիրքի հասնել Եվրասիայի ողջ տարածքում առանց դրա համար մեծ ռեսուրսներ ծախսելու»։ Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
