«Սեուտայի հետ կապված իրավիճակը ուշագրավ է իր աշխարհագրությամբ և հնարավոր աշխարհաքաղաքականությամբ». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իսպանական Սեուտա ինքնավար քաղաքում ստեղծված միգրացիոն ճգնաժամը աե դիտարկել թերեւս ոչ միայն ԵՄ համար Աֆրիկայից եկող ավանդական մարտահրավերի համատեքստում, երբ պարբերաբար փորձ է արվում անցնել այս կամ այն երկիր։ Սեուտայի հետ կապված իրավիճակը աննախադեպ է մասշտաբով, ու նաեւ ուշագրավ է իր աշխարհագրությամբ եւ հնարավոր աշխարհաքաղաքականությամբ։ Սեուտան Մարոկկոյի եւ Իսպանիայի միջեւ իհարկե «հավերժական» վեճ է՝ քաղաքի պատկանելության մասով։ Միաժամանակ, միգրացիոն առումով շոշափելի մի ճգնաժամ է եղել 2021 թվականին, երբ մի քանի հազար մարդ Մարոկկոյից անցել է Սեուտա, որն ըստ էության Մարոկկոյին սահմանակից իսպանական «անկլավ» է։ Ընդ որում, 2021 թվականի մասով կա գնահատական, որ Մարոկկոյի իշխանությունը միտումնավոր է հրահրել այդ միգրացիոն ճգնաժամը՝ դժգոհ լինելով Իսպանիայի քաղաքական գործողություններից, երբ բուժման նպատակով ապաստան էին տվել Արեւմտյան Սահարա ինքնահռչակ միավորի առաջնորդին։ Ներկայիս ճգնաժամը անգամներով գերազանցում է 2021–ը, ինչը նույնպես տվել է մեկնաբնության առիթ, որ հնարավոր է կա Մարոկկոյի իշխանության «անտեսանելի ձեռքը»։ Ընդ որում, բոլորովին բացառված չէ, որ Մարոկկոյի իշխանության «անտեսանելի ձեռքի» հետեւում էլ կարող է լինել ավելի զորեղ եւ շահագրգիռ «անտեսանելի ձեռք»։ Համենայն դեպս, կարծում եմ իրավիճակի այսպիսի մասշտբային սրացումը շատ ուշագրավ է օրինակ ԱՄՆ–Իսպանիա փոխհարաբերության բարդության ֆոնին, որ կա Իրանի հարցի առիթով։ Նույն կերպ, Իսպանիայի քաղաքականությունը մեղմ ասած անդուր է նաեւ Իսրայելի համար, հետեւաբար՝ նաեւ գուցե Լոնդոնի համար։ Միով բանիվ, աշխրհաքաղաքական ֆոնը, որում հանկարծ բռնկվում է Սեուտայի նոր եւ ուժգին ճգնաժամ, բավականին ուշագրավ է։ Եվ հատկապես նաեւ նրանով, որ բռնկվում է ծովային լոգիստիկայի նշանակալի մի ուղղությամբ՝ Ջիբրալթարի նեղուց։ Կարծես թե աշխարհում «նեղուցային համաճարակ» է՝ Հորմուզի նեղուցի ճգնաժամ, հասունացող՝ Բաբ էլ Մանդեբի ճգնաժամ, հերթի մեջ Ջիբրալթա՞րն է։ Պարզապես, իբրեւ հարցադրում»: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
