Ֆրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է չորս շարժական ստորաբաժանում, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ
648
Ուրբաթ, 31 հուլիսի, 2026 թ., 21:09
![]() Ֆրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է չորս շարժական ստորաբաժանում, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ անօրինական միգրանտների դեմ պայքարի շրջանակներում։ «Այս միջոցառումները ամրապնդում են այն քայլերը, որոնք մենք ձեռնարկել ենք 2020 թվականից ի վեր՝ Իսպանիայի հետ մեր սահմանն ավելի լավ պաշտպանելու համար՝ սերտ համակարգման, համատեղ թիմերի և անօրինական ներգաղթի դեմ պայքարի համատեղ գործողությունների միջոցով», - Х սոցիալական ցանցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան համերաշխություն է հայտնում Իսպանիային, նրա կառավարությանը և ժողովրդին։ Մակրոնը նաև ընդգծել է իր հանձնառությունը՝ կիրառել միգրանտների վերադարձի կանոնները և պաշտպանել ԵՄ արտաքին սահմանները։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
