«Սա անձնական նկատառումներով հաշվեհարդար է պարոն Ծառուկյանի նկատմամբ»․ Աբրահամ Դանագոզյան
![]() «Սա անձնական նկատառումներով հաշվեհարդար է պարոն Ծառուկյանի նկատմամբ»,- կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «ԵՈՒՐՈՄՈԹՈՐՍ»-ի տնօրեն Աբրահամ Դանագոզյանը։ «Ընկերությունը փակ է և մենք շատ մեծ կորուստներ ենք կրում։ Ոչ մի հիմք չկա ընկերությունը փակելու համար, շինծու մեղադրանքներով ներխուժել են, առգրավել են մեր սերվերները, համակարգիչները և խափանել մեր աշխատանքը։ Այս ամենը նաև միջազգային հարթակում Հայաստանի վարկը գցում է գետնին, մարդիկ զարմանում են, չեն կարողանում հավատալ, որ կարող են մեկ օրվա մեջ գալ ու 70 կազմակերպություն փակել, հազարավոր մարդկանց անգործ թողնել այն բանի համար, որ մարդիկ օգտագործում են իշխանությունը։ Այս ամենը տեսնելով անհատ մարդիկ, ովքեր պետք է Հայաստանում աշխատեին՝ ներդրումներ չեն անելու»,- նշեց Դանագոզյանը՝ նշելով, որ այսօր եկել են տեր կանգնելու իրենց իրավունքներին և իրենց զորակցությունը հայտնելու Ծառուկյանին։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
