«Ռուբեն Ռուբինյանն աննախադեպ խայտառակ որոշում է ստորագրել». Մարիաննա Ղահրամանյան
65
Այսօր, 00:18
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում Ռուբեն Ռուբինյանը դեռևս ԱԺ նախագահի լիազորությունները չստանձած, որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը։ Այսօր նա մի աննախադեպ խայտառակ որոշում է ստորագրել, որը գործնականում սահմանափակում է ԱԺ-ի տարածքում լրատվամիջոցների աշխատանքը և այն գործնականում դարձնում գրեթե անհնարին։ «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշմամբ փաստացի սահմանափակվում է խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժը։ Նրանց աշխատանքի համար սահմանվում է հատուկ առանձնացված տեղ։ «Հատուկ վերահսկելի գոտիներում» առհասարակ արգելվում է լրագրողի աշխատանքը։ Լրացուցիչ վարչական խոչընդոտներ են ստեղծվում ԱԺ հանձնաժողովների նիստերի լուսաբանման համար։ Հանձնաժողովների նիստերը լուսաբանելու համար լրագրողների ցուցակագրում է սահմանվում, որը պետք է ներկայացվի նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ։ Նման բան երբեք գոյություն չի ունեցել։ Փաստացի, լրագրողներին արգելվում է տեսանկարահանել ԱԺ դահլիճի օթյակից։ Սա նշանակում է, որ երբ ԱԺ ուղիղ հեռարձակումն անջատվի, ԶԼՄ-ները այլևս դահլիճում կատարվողը տեսանկարահանելու հնարավորություն չեն ունենա։ Արգելվում է տեսաձայնագրել կամ լուսանկարել ՊՊԾ աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելիս։ Այս սահմանափակումը, ըստ էության, հնարավոր ապօրինի հրահանգների կատարումը չարձանագրելու, չֆիքսելու համար է։ Այս սահմանափակումները որևէ կերպ չեն կարող հիմնավորվել՝ որպես անվտանգության համար անհրաժեշտ և համաչափ միջոցառումներ։ Սրանք պարզապես խոսքի և մամուլի ազատության սահմանափակումներ են, որովհետև, խոսքի ազատությունը ներառում է նաև լրագրողների իրավունքը՝ հավաքելու և տարածելու հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն, այդ թվում ու հատկապես հատկապես խորհրդարանի գործունեության վերաբերյալ։ Որոշման հավելվածը՝ այստեղ»։