Երևան`   +30 °C
Այսօր`   Շաբաթ, 25 հուլիսի, 2026 թ.

«Արդեն չորրորդ անգամ նա իր ծնունդը նշում է բանտում»․ Մարգարիտ Եսայան

109
Այսօր, 09:42
«Արդեն չորրորդ անգամ նա իր ծնունդը նշում է բանտում»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
Այս անունը հայ արդի քաղաքական մտքի մեծություններից է։ Արմենը էն գործիչն է, որ ունի հզոր կամք, միտք, պոտենցիալ, արտաքին լուրջ կապեր, սեր՝ Հայաստանի եւ հայ մարդու հանդեպ, եւ էս ամենը նրան դարձնում է անպարտելի։
Արմենը, այո, չեմ վարանի ասել, այն քաղաքական գործիչն է, ով կարող է այս ռեժիմը ճանապարհել, ազատագրել երկիրը և տրամաբանությունը վերադարձնել մեր երկիր։
Սա հենց այնպես, ծննդյան օրվա մաղթանքի մաս չէ, սա իմ խորը համոզմունքն է, որ ձևավորվել է հատկապես վերջին 8 տարիների ընթացքի մեջ։
Այս ռեժիմը «ճամփելը» անկեղծորեն ուզեցին ու չկարողացան շատերը՝ հարյուրամյա կուսակցություն, նորաստեղծ կուսակցություն, թվում էր՝ անպարտ օլիգարխներ և գործարարներ, Սրբազան այրեր, պարզ մարդիկ։
Ամենևին չեմ չափազանցնում,
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ այն գործիչն է, ով ամենաուժեղն է, թե կամային, թե մտավոր, թե գիտական, թե քաղաքական , թե մարդկային, թե ընկերական, թե հայրենասիրական իր որակներով։ Արմենը կարող է, շատ բան կարող է և դեռ անելու է հանուն Հայաստանի Հանրապետության։
Ու, Արմենի էս տեսակն է, որ սրանց սարսափի մեջ է պահում։Եւ, էդ պատճառով է, որ շարունակ փորձում են մեկուսացնել Արմենին։ Բայց հսկայական ուժը երկար փակել հնարավոր չէ, Ուժը կարևոր պահի կժայթքի ու մենք պարտավոր ենք էդ պահից թողնել էսօրվա նեյնիմ-մեյնիմները, իբր քաղաքական եւ իբր ճիշտ ճանապարհները ու կանգնել Արմենի կողքին։
Մեկ անգամ վերջապես կանգնել անսասան և չընկրկել։ Ոչ թե մենք լինենք Արմենին թիկունք, այլ՝ խնդրենք, որ Արմենը լինի բոլորիս թևն ու թիկունքը։
Այսօր Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է, արդեն չորրորդ անգամ նա իր ծնունդը նշում է բանտում։ Ի՞նչու, ոչ մի բանի համար, արդեն ակնհայտ է՝ Արմենին փակի տակ պահելը սրա վախերի պատճառով է։
Անգամ փակի տակ իմ ընկեր Արմեն Աշոտյանը ամենաազտան է, բոլորիցս ազատ, և ինքը էդ ազատության քամին տարածում է անգամ բանտից։
Հա, ինձ համար Արմեն Աշոտյանը ազատության, հայրենասիրության, տղամարդկության, մտավորական-գիտնականի, արվեստագետի, զինվորի խորհրդանիշ է․․
Արմեն ջան, ծնունդդ շնորհավոր իմ ընկեր․․Պատիվ է էս դժնդակ տարիներին լինել քո ընկերը․․․Սպասում ենք քեզ այստեղ եւ հիմա․․․Պինդ պաչում եմ, հարազատ մարդ․։Սիրելի Լուսինեիդ, Գևորգիդ, Գոռիդ, հայրիկիդ, եղբորդ, քույրիկիդ և մեզ բոլորիս մեծ համբերություն եւ հավատ։
Դու գիտես, ես գիտեմ, բոլորս գիտենք՝ սա էլ կանցնի․․ու կլինի էն ինչին ձգտում են քո և բոլոր նորմալ մարդկանց հոգիները․․
Հ․Գ․ Երբ ես ծանր վիճակում հիվանդանոցում էի, դու ինձ ասում էիր, հերիք է, թող արի, չեմ դիմանում։ Հիմա ես եմ քեզ ասում՝ հերիք է, արի, չենք դիմանում․․․»։

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան