Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Էրեբունու բնակիչները պահանջում են փակել գաջի գործարանը»․ Սյուզի Բադոյան

274
Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2026 թ., 23:48
«Էրեբունու բնակիչները պահանջում են փակել գաջի գործարանը»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՀԱԶԱՆԳ. 1000-ից ավել ստորագրահավաքով դիմել են վարչապետին Էրեբունու բնակիչները, պահանջում են փակել Գաջի գործարանը
Ասում են՝ 2 ամիս պատասխան չենք ստացել՝ քարոզարշավի ժամանակ անձամբ Նիկոլ Փաշինյանին տրված նամակից հետո։
Բնակիչների խոսքով՝ օդ ֆիլտրող սարքավորումներն իրենց չեն արդարացնում։ Նրանք ասում են․ «Խեղդվում ենք փոշուց 25/7 ռեժիմով գործարանից փչող ծանր օդը մոտ սպրող բնակչության առողջությանը մեծ վնաս է հասցնում։
Լուծումը տեսնում ենք միայն մի դեպքում՝ փակել գործարանը»։ Իսկ տեսչական մարմիններից բնակիչներն առհասարակ արձագանք չունեն, վստահեցնում են՝ դիմել են բոլոր կառույցներին»։

Աղբյուրը`   Սյուզի Բադոյան