«Գործողությունն ուղղված է ոչ միայն Ծառուկյանի դեմ, այլև՝ ՀՀ տնտեսության». Արծվիկ Մինասյան
![]() «Գագիկ Ծառուկյանին աջակցում եմ ոչ միայն որպես քաղաքականության մեջ գտնվող մարդ, այլ նաև մարդ, ով ծանոթ է նրան: Որպես Բնապահպանության նախկին նախարար՝ ասեմ, որ նա մեծ ներդրում է ունեցել ոլորտում»,- ասաց 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ քննչականի բակում խոսելով ԲՀԿ առաջնորդի մասին: «Գուցե ինձ համար ընդունելի չէ որսն առհասարակ, բայց մյուս կողմից, պետք է արձանագրեմ, որ վայրի բոլոր կենդանիները, որոնք գտնվել են Ծառուկյանի պահպանության ներքո, առնվազն էն ժամանակահատվածում, համապատասխանել են Վայրի կենդանիների միջազգային պահպանման կանոններին»,- հավելեց Մինասյանը: Նրա խոսքով՝ այս գործողությունն ուղղված է ոչ միայն Ծառուկյանի դեմ, այլև՝ ՀՀ ողջ տնտեսության. «Որպես Էկոնոմիկայի նախկին նախարար՝ ասեմ, որ, եթե իրենք ուզում են համաչափ մրցակցության պաշտպանության տեսակետից գործողություններ ձեռնարկել, ապա ամենևին էս ձևը չի»: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
