«Գործ ունենք օբյեկտիվ իրականության, օրենքի հետ զրո առնչություն ունեցող երևույթի հետ»․ Արամ Վարդևանյան
![]() «Մեզ դեռ նյութերը չեն տրամադրել, բայց մենք, անկախ այդ հանգամանքից, Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդության նյութերին ծանոթանալու համար հավելյալ ժամանակ չենք խնդրելու՝ ելնելով Նարեկ Կարապետյանի դիրքորոշումից»,- այս մասին ԿԸՀ-ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Օբյեկտիվ իրականության, ողջամտության, օրենքի և իրավունքի հետ զրո առնչություն ունեցող երևույթի հետ գործ ունենք»,- ընդգծեց Վարդևանյանը՝ հավելելով, որ ՍԴ-ն հստակ արձանագրել էր, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո անձը չի կարող գտնվել անազատության մեջ։ «ՍԴ-ն օգտագործվել էր ոչ թե լիազորությունների ստանձնում եզրույթը, այլ պատգամավորի կարգավիճակ եզրույթը, այս պահից սկսած՝ կարգավիճակը հստակ է, ինչպե՞ս կարող է ԿԸՀ-ն անձի անձնական ազատության վերաբերյալ հարց քննել, չի կարող»,- հավելեց փաստաբանը՝ անդրադառնալով դատախազության ներկայացրած միջնորդությանը և ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի պարզաբանմանը, թե մինչև պատգամավորի լիազորությունների ստանձնումը նման հարցերի քննությունը ԿԸՀ տիրույթում են։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
