Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Հիմքը քաղաքական հետապնդումն է, մնացածն անհաջող դերասանություն է»․ Արթուր Խաչատրյան

198
Երեքշաբթի, 21 հուլիսի, 2026 թ., 16:36
«Հիմքը քաղաքական հետապնդումն է, մնացածն անհաջող դերասանություն է»․ Արթուր Խաչատրյան

«Նիկոլ Փաշինյանն անձնական վիրավորանքների և սպառնալիքների հարթության մեջ սկսեց մեղադրել Գագիկ Ծառուկյանին, իսկ իրեն հլու-հնազանդ իրավական համակարգը շտապեց քրեական գործեր հարուցել։
Հիմքը քաղաքական հետապնդումն է, մնացածն անհաջող դերասանություն և անհաջող քողարկում է»,- քննչականի դիմաց, որտեղ արդեն մի քանի ժամ է՝ հարցաքննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Ծառուկյանին պատկանող ընկերությունները փակելը չափազանց բացասական ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն մարդկանց անգործ թողնելու առումով, այլ նաև երկրի տնտեսության վրա։ Ես ինքս ուղղակի տուժող եմ այս բեսպրեդելից․ Օլիմպավանում գնում էի լողի»,- նշեց ընդդիմադիր գործիչը։

«Հիմքը քաղաքական հետապնդումն է, մնացածն անհաջող դերասանություն է»․ Արթուր Խաչատրյան