Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Իր հոգեկերտվածքին համապատասխան՝ կոնֆլիկտներ է հրահրում չեղած տեղը»․ Բագրատ Եսայան

199
Երեքշաբթի, 21 հուլիսի, 2026 թ., 15:54
«Իր հոգեկերտվածքին համապատասխան՝ կոնֆլիկտներ է հրահրում չեղած տեղը»․ Բագրատ Եսայան

«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, որևէ առնչություն չունի իրական քաղաքական, հասարակական օրինաչափությունների զարգացման հետ։
Փաշինյանն իր հոգեկերտվածքին համապատասխան՝ կոնֆլիկտներ է հրահրում չեղած տեղը»,- քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը։ «Նախընտրական շրջանում թվում էր, թե քաղաքակիրթ նախընտրական քարոզարշավ է գնում, ծրագրերից են խոսում։ Առաջին 2-3 օրը այդ անձնավորությունը ևս ինչ-որ բաներից էր խոսում, բայց շատ արագ հասկացավ, որ այս գաղափարական քարոզարշավի մեջ ինքը որևէ ապագա չունի։ Ընդամենը մի քանի օր հետո նորից ընկավ հիստերիայի մեջ և սկսեց գոռալ՝ բռնելու, պատժելու, բանտերում փտեցնելու, ունեզրկելու մասին»,- նշեց Եսայանը։

«Իր հոգեկերտվածքին համապատասխան՝ կոնֆլիկտներ է հրահրում չեղած տեղը»․ Բագրատ Եսայան