Երևան`   +30 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 հուլիսի, 2026 թ.

«Ո՞վ է հաջորդը»․ Արեգ Սավգուլյան

129
Այսօր, 13:42
«Ո՞վ է հաջորդը»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞վ է հաջորդը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պոստը գործադիրում ամենածանրակշիռն է, ըստ իս, վարչապետից հետո։ Փոխվարչապետերը ոլորտային են և իրենց քաշով չեն կարող ոտք մեկնել աշխղեկի հետ անգամ միասին վերցրած։ Եվ իրականում շատ կարևոր է, թե ո՞վ է այդ պոստը զբաղեցնում, դա պետք է լինի թիմի մարդ և լինի հավատարիմներից ամենահավատարիմը և ծանրակշիռներից ամենածանրակշիռը, որովհետև նա փաստացի 2-րդ մարդն է գործադիրում։ Բայց Փաշինյանն այդ կերպ երբեք չի մտածել, որովհետև նա յուրացրել է բոլոր բարձրագույն պաշտոնները և այդկերպ էական չէ, որ մեկը կլինի սենեկապետի կամ սուրհանդակի կարգավիճակում։
1-ինը Էդուարդ Աղաջանյանն էր, որը ձգեց 3 տարի, հետո մահվան նախարարը՝ Արսեն Լամբորջինին, որին ուղղակի պետք էր մեկուսացնել և ապա ձեռնունայն գործուղել ԱԺ, հետո նորից կարևորել, 3-ը Արայիկ Հարությունյանն էր, որի մասին սկսեցին փիս-փիս բաներ գրել վերջերս, որն արդեն իբրև թե ստվերում էր վարչապետի «մաքրամաքուր» ֆիգուրը։ Ո՞վ է հաջորդը։ Լիլիթ Մակո՞ւնցը, իսկ ինչո՞ւ ո՛չ ստատուսաբան Չախոյանը, թե նրան առհասարակ ոչ ոք լուրջ չի ընկալի, բայց միգուցե շանս տրվի։ Նման տեսակն այդ պոստում արագ է կաշվեփոխվում և դիրքավորվում երբեմնի կոլեգաների, անգամ ընդմիջման հացընկերների նկատմամբ և պատրաստ է բոլորին զոհաբերել, միայն թե գերագույնը ակնարկի, իսկ նա ոչինչ չի ասում և Տարոնը հալումաշ է լինում»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան