Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի փետրվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի քրեական հետապնդմանը, հայտարարում էր, թե տեղի ունեցածը «սխալմունք» է, իսկ նրա հարազատը որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքի հետ։ Սա նշանակում է, որ ամիսներ առաջ Ազգային ժողովի նախագահի հրապարակային հայտարարությունն այն մասին, թե իր եղբոր կնոջ նկատմամբ հարուցված մեղադրանքը պարզապես «սխալմունք» է, փաստացի չի համընկել հետագայում նույն քրեական վարույթում արձանագրված իրավական իրողությունների հետ։ ՀՀ քրեական օրենսգրքով գործուն զղջման հիմքով քրեական հետապնդման դադարեցումը կիրառվում է այն դեպքերում, երբ անձը համագործակցում է վարույթն իրականացնող մարմնի հետ, ընդունում է իրեն վերագրվող փաստական հանգամանքները, և առկա են օրենքով նախատեսված մյուս պայմանները։ Միաժամանակ նույն քրեական վարույթում միայն մեկ անձի նկատմամբ է քրեական հետապնդումը դադարեցվել այն հիմքով, որ արարքը նրա կողմից կատարված չի եղել։ Անի Գևորգյանի դեպքում նման հիմք չի կիրառվել։ 2024 թվականի հունվարի 31-ին Ազգային անվտանգության ծառայությունն ու Քննչական կոմիտեն լայնածավալ խուզարկություններ իրականացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և ավելի քան 15 հասցեներում։ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ քննությամբ պարզվել է՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում նախարարության պաշտոնատար անձինք նախապատվություն են տվել իրենց ցանկալի մասնակցին, իսկ մյուս մասնակցի համար ստեղծել են խոչընդոտներ։ Արդյունքում մրցույթում հաղթող էր ճանաչվել այն ընկերությունը, որը ներկայացրել էր շուրջ երեք անգամ ավելի բարձր՝ ավելի քան 392 միլիոն դրամի գնային առաջարկ։ Գործի շրջանակում կալանավորվեց նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Նա կալանքի տակ մնաց ընդամենը 11 օր։ Արդեն 2024 թվականի փետրվարի 12-ին հսկող դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը վերացնելով։ Թեև նաև ՔՊ խմբակցությունն էր անձնական երաշխավորություն տվել հարսի համար։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործի դատաքննությունը փաստացի կանգ է առել։ Պատճառը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանի ժամանակավոր բացակայությունն է։ Տեղեկացանք, որ դատավորը հղի է և օրենքով սահմանված կարգով առաջիկա մոտ վեց ամիս չի իրականացնելու արդարադատություն։ Արդյունքում դատավարությունը փաստացի սառեցվել է։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
