«Իրանը գիտի, որ չի լինում նվեր տրվող խաղաղություն»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ ««Խաղաղությունը շքեղության առարկա չէ, որը պահվում է միջազգային հարաբերությունների սնդուկում և որպես նվեր մատուցվում է որևէ մեկին։ Խաղաղության համար պետք է պայքարել։ Խաղաղությունը չափազանց թանկ արժեք է, հատկապես մեր տարածաշրջանում, որտեղ փորձում են պատերազմը դարձնել բնականոն երևույթ և պարտադրել այն մեզ»։ Այս խոսքերն ասում է Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային։ Բավականին խորաթափանց արտահայտություն է։ Թեհրանն ըստ էության ասում է, որ պայքարում է խաղաղություն նվաճելու համար, այլ ոչ թե ուզում է ստանալ այն «նվեր»։ Եվ այստեղ բանն այն չէ, որ Իրանը պատվից ցածր է համարում խաղաղությունը որպես նվեր ստանալը, այլ Իրանն իր հազարամյա փիլիսոփայությամբ գիտե, որ չի լինում նվեր տրվող խաղաղություն՝ այն կամ ձեռք է բերվում, նվաճվում է, կամ պարզապես պարտադրվում է՝ իբրև անձնատուր լինելու առավել մեղմ փաթեթավորում։ Ընդ որում, նվաճել ասվածն իհարկե ամենևին չի ենթադրում լոկ պայքար զենքը ձեռքին։ Նվաճել խաղաղություն, նշանակում է նաև դիվանագիտական պայքար, տնտեսական պայքար, արժանապատվության պայքար՝ առաջին հերթին հենց երկրի ներսում, հասարակական հարաբերություններում և մտածողության շրջանակում, պայքար հանրային համակեցության բարենպաստ միջավայրի համար, այլ ոչ թե ներհասարակական անհանդուրժողությա ու ատելության խորացում։ Գլխավոր ուղերձն իհարկե այն է, որ խաղաղությունը նվեր չէ, այլ՝ արդյունք»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
