«Հիվանդ երևակայության հիմքով են կալանավորում, արատավորում բարի համբավը, խոշտանգում»․ Դերենիկ Մալխասյան
![]() «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը՞ ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լսում ես Արեգնազ Մանուկյանի փաստաբանին ու սարսափում: Փաստաբանն ասում է՝ մեղադրանքը հիմնված է ինչ-որ մեկի ենթադրությունների վրա: Պատկերացնո՞ւմ եք, Կառլ, ենթադրության ու հիվանդ երևակայության հիմքով խիստ ռեժիմով կալանավորում են մարդուն ու իզոլացնում են աշխարհից: Մի կողմից մեղադրանք ներկայացնելով՝ արատավորում են Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի բարի համբավն ու պատիվը, մյուս կողմից խիստ ռեժիմով կալանք տալով, ըստ էության, առնվազն հոգեբանական խոշտանգումների են ենթարկում: Մյուս սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել: Մեկ այլ սարսափելի իրողությունն այն է, որ մեր հասարակության մեջ կան մարդանման երևույթներ, որոնք ո՛չ մեղադրանք են հասկանում, ո՛չ դատարանի վճիռ, ո՛չ տրամաբանություն ու բանականություն, որոնց համար նիկոլական պատժիչ մեքենայի յուրաքանչյուր հիվանդ երևակայական արգասիք վերին ատյանի ճշմարտություն է: Նմանները հավասար կերպով կիսում են ռեժիմի կողմից սանձազերծած բռնաճնշումների, հետապնդումների առնվազն բարոյական պատասխանատվությունը»։ Աղբյուրը` Դերենիկ Մալխասյան |

«Շառ անելով՝ ձեր իրական դիմակներն եք պատռում․ հանգստացե՛ք, քանի դեռ ուշ չէ»․ Արշակ Սարգսյան
4117:30
«Արմենը, անգամ փակված, շարունակում է սրանց «դասեր» տալ»․ Մարգարիտ Եսայան
7316:24
«Այս տարածաշրջանում պետք է մշտապես լինել զինված և պատրաստ»․ Մհեր Հակոբյան
8816:12
Զելենսկին՝ Մոսկվայի և Տամբովի մարզերին հասցված հարվածների մասին (տեսանյութ)
15414:04
Իրանը Հորդանանի ռազմաբազայում ամերիկյան կործանիչներ է խոցել
13613:41
«Ինչո՞վ եք դուք տարբերվել Նիկոլ Փաշինյանի այսօրվա ռեժիմից»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
13212:30
