«Հերոսներին նսեմացնելու ծրագիրը եղել է դեռևս մինչև 2020 թվականի պատերազմը»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Մեր հաղթական ազատամարտը, պատերազմի մեր հերոսներին նսեմացնելու, նրանց սխրանքը, անձնազոհությունը նյութական արժեքներին, բարեկեցիկ ապրելուն ստորադասելու ծրագիրը եղել է դեռևս մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, մինչև այդ պատերազմում մեր պարտությունը։ ՔՊ-ական իշխանությանը մոտ եղած մարդիկ տեղյակ են եղել այդ ծրագրին ու նրանցից մեկը ժամանակից շուտ բացահայտել է այն։ Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպետ է նշանակվել 2019թ․ փետրվարի 6-ին, այդ պաշտոնից ազատվել է 2021թ․ ապրիլի 1-ին։ Որպես մարզպետ պաշտոնավարելու ժամանակ Հայկ Չոբանյանը մի քանի անգամ հրապարակային կերպով հայտարարել է, որ հերոսները գործարարներն են, ովքեր աշխատատեղեր են ստեղծում։ Մասնավորապես, 2019թ․ դեկտեմբերի 25-ին Հ․ Չոբանյանը հանդիպելով Տավուշի մարզի գործարարների հետ՝ հայտարարել է․ «Երկիրը կառուցում է ձեռներեցը, երկրի հերոսը ձեռներեցն է»։ Հիմա «հերոս գործարարներին», ովքեր հանգգնել են քաղաքականությամբ զբաղվել, քննադատել Նիկոլ Փաշինյանին, սեփականությունից զրկում են, Սամվել Կարապետյանից խլել են ՀԷՑ-ը, Գագիկ Ծառուկյանի բիզնեսները խլում են, հազարավոր աշխատատեղեր փակում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ալիևն իսկապես հավատացել է, թե Ադրբեջանը վերածվել էր «միջին տերության»»․ Արա Պողոսյան
4811:30
«Հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
4011:24
«ՌԴ-ն, ՉԺՀ-ն, Իրանը և ԿԺԴՀ-ն սպառնալիք են ԱՄՆ ընտրական համակարգի համար»․ Թրամփ (տեսանյութ)
17709:41
«Ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ․ դրանց չեմ ուրախացնելու»․ Աղվան Վարդանյան
8009:24
Ո՞ր հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը. «Հրապարակ»
8809:12
Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»
9909:06
