«Հոգեբանական խոշտանգում՝ չհաստատված մեղադրանքի դեպքում․ ցնցող է»․ Ժաննա Ալեքսանյան
![]() Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Ես այսօր բացարձակապես մեկուսացված եմ աշխարհից և զրկված եմ նույնիսկ 13-ամյա դստերս ու 85-ամյա մորս հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից», - բանտից գրել է ընդդիմադիր կին գործիչ Արեգնազ Մանուկյանը: Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում, չհաստատված, միջին ծանրության մեղադրանքի դեպքում՝ և փաստաբանի պնդմամբ՝ ենթադրության հիմքով։ Իրոք որ ցնցող է և անպատկերացնելի։ Լավ բա 13 տարեկան երեխային ինչո՞ւ եք պատժում։ Հենց այս պատժիչ մեթոդների կիրառումն է ցույց տալիս մեղադրանքի խոցելիությունը։ Եթե մեղադրանքը չհաստատվի, գոնե հոգեպես բավարարված կլինեն, որ պատժել են ընդդիմադիր կնոջը ամենասադիստական մեթոդներով։ Գլխավոր դատախազուհին վերջերս հայտարարում էր, որ հարցումները ցույց են տալիս դատախազության նկատմամբ հանրային վստահությունը աճել է։ Սա ոգևորում է դատախազությանը։ Եվ հիմա, այս դեպքով, դատախազությունն առաջնորդվում է հր վկայակոչած հանրային վստահությամբ։ Արեգնազ Մանուկյանի, նրա անչափահաս երեխայի հետ նման վարվելակերպով պատժում են նաև հանրության այն մասին, որն անընդունելի, մերժելի, անբարո է համարում նման գործելակերպը»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
