Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին՝ Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. Համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում Ձեր ղեկավարած կառավարությանը կհաջողվի Լիտվան առաջնորդել անվտանգության, կայունության և բարգավաճման ճանապարհով: Ընդհանուր արժեքների վրա հիմնված՝ մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է Հայաստանի և Լիտվայի միջև բազմոլորտ փոխգործակցության ընդլայնման համար: Լիտվան 1991 թվականին առաջինն էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, և այդ ժամանակից ի վեր՝ մեր երկրների միջև ձևավորվել է ամուր համագործակցություն, որը որակապես նոր մակարդակի բարձրացավ 2026 թվականի մայիսի 19-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրով: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և հատկապես Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացմանը ցուցաբերվող՝ Լիտվայի շարունակական և անվերապահ աջակցությունը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը՝ ի բարօրություն երկու երկրների: Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
