«Բանակում ծառայելը կարծես թե պատիժ է դառնում»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարազատի թաղմանը մասնակցելու համար կամ այլ դեպքերով մի քանի օրով Հայաստան եկած ՀՀ քաղաքացիներին օդանավակայանում ռազմական ոստիկանությունը վարժական հավաքի մասնակցելու ծանուցագիր է տալիս։ Կարծես թե բանակում ծառայելը պատիժ է դառնում, մինչդեռ դա հայի, քաղաքացու սուրբ պարտքը պետք է լինի։ Մի կողմից վարժական հավաքների մասնակիցներին նման տգեղ ձևով են ընդգրկում զինծառայության մեջ, մյուս կողմից էլ ծնողներին, զինակոչիկներին սիրաշահելու համար պարտադիր զինծառայության ժամկետը կես տսրով կրճատել են, դրա հետևանքով համապատասխան չափով կրճատելով բանակի թվաքանակը։ Ամեն ոլորտում ամեն ինչ ի վնաս Հայաստանի է արվում։ 8 տարի շարունակվող վնասարարությունը չի կարող պատահական լինել, երբ հեղինակազրկված իշխանությունը պահելու հսմար մեծ հնարամտություն և տաղանդ է դրսևորվում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Եթե ասում ենք՝ զինծառայողը մեզ համար արժեք է, ապա նա արժեք է նաև հանգստի ժամերին»․ Տիգրան Աբրահամյան
2009:42
«Տղամարդկությունը սեփական քաղաքացիներ վրա ա բռնում»․ Լևոն Ջավախյան
3709:30
Արձակուրդում գտնվելիս հրամաններ է ստորագրել. «Հրապարակ»
6909:12
Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ»
8009:06
Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է (տեսանյութ)
9907:24
«Հետևողականությամբ քանդվում են պետականության հիմքերը»․ Արսեն Ջուլֆալակյան
16403:06
