Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն գոյություն ունի»․ Բայրամով

266
Ուրբաթ, 17 հուլիսի, 2026 թ., 16:30
«Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն գոյություն ունի»․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին պատմական զարգացումները, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը, ստեղծում են եզակի հնարավորություն տարածաշրջանում կայուն խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ընթացքում։ «Այսօր՝ վստահությամբ կարելի է ասել, որ Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն գոյություն ունի»,- նշել է նա։