Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
257
Ուրբաթ, 17 հուլիսի, 2026 թ., 16:06
![]() Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով (3 ամիս ժամկետով) և 15 մլն դրամ գրավով։ «Ապրե՛ք» վանկարկումով և ծափերով ներկաները ողջունեցին դատարանի որոշումը։ Վարդան Ղուկասյանը կալանավորվել էր 2025 թվականի հոկտեմբերին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Գյումրիի քաղաքապետի և ևս յոթ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ տվյալներ էին ստացվել քաղաքապետի և քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք պահանջելու և ստանալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել կալանքը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
