«Հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա». Մանուկ Սուքիասյան
![]() Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը «5-րդ ալիքի» եթերում խոսելով ընդդիմության, իշխանության ու Սահմանադրության փոփոխությունների մասին, ասել է. «Ընդդիմությունը պետք է համախմբված սկսի շրջայցերը մարզեր, մարդկանց հետ բաց, անկեղծ խոսի, որովհետև վաղը, մյուս օրը, քանի որ ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, կարող է հասցնել նրան, որ, չգիտեմ, սահմանային միջադեպ, ընդհուպ ադրբեջանական ինչ-որ ներխուժում, ու պատասխանատվությունը բարդի ընդդիմության վրա, թե՝ դուք խանգարեցիք, որ մենք սահմանադրական մեծամասնություն հաստատենք, չթողեցիք՝ գնանք սահմանադրական փոփոխությունների, ահա պատերազմի մեղավորը դուք եք»: Հարցին՝ Ադրբեջանի հետ պայմանավորված էսկալացիա նկատի ունե՞ք, նշել է. «Միգուցե պայմանավորված, միգուցե Ալիևի համբերության բաժակը լցվի... Կամ շանտաժով, որ՝ եթե համաձայնություն չտաք, որ Սահմանադրության իքս տարբերակը տանենք հանրաքվեի, պատերազմ է լինելու, դուք եք լինելու մեղավորը... այ էս կարգի շանտաժի հեռանկար է բացվում մեր ընդդիմության առաջ»: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
