Պետբյուջեից 1 միլիարդ 35 մլն դրամ կհատկացվի մարզպետների աշխատակազմերին
![]() 2026 թվականի պետական բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1 մլրդ 35 մլն դրամ, որը կուղղվի 8 համայնքի 9 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը: Կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը՝ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց․ Առաջարկվում է համաֆինանսավորել Արարատի մարզի 1 ծրագրի, որի համաֆինանսավորումը 157,1 մլն դրամ է, Արմավիրի մարզի 1 ծրագրի, համաֆինասավորումը՝ 31,9 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի 1 ծրագրի՝ 310,4 մլն դրամ, Լոռու մարզի 2 ծրագրի՝ 67,6 մլն դրամ, Սյունիքի մարզի 1 ծրագրի՝ 143,9 մլն դրամ, Տավուշի մարզի 3 ծրագրի՝ 323,8 մլն դրամ: «Սույն որոշման հաստատմամբ կունանանք 2026 թվականի պետական բյուջեից 8,384 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր՝ իրականացրած ընդհանուր 15,65 մլրդ դրամ արժեքով»։ Նախարարի տեղակալը նաև նշեց, որ խոսքը հիմնականում վերաբերում է ասֆալտապատման, գազիֆիկացման, խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի կառուցման, մանկապարտեզի շենքի կառուցման, ճանապարհների սալարկման աշխատանքներին: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
