Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2026 թ.

Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի միջև «3+3» ձևաչափով հանդիպումների համաձայնեցմանը

72
Այսօր, 21:36
Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի միջև «3+3» ձևաչափով հանդիպումների համաձայնեցմանը

Մոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցնեն «3+3» հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպման վայրը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․

Նա հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ստամբուլյան նիստի արդյունքներով։
«3+3» հարթակի առաջին փորձագիտական նստաշրջանին, որն անցկացվել է հունիսի 5-ին Պետերբուրգյան համաժողովի շրջանակներում, մասնակիցներն ակտիվորեն արտահայտվել են առանց քաղաքականացման կոնկրետ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին։ Լիովին համամիտ ենք այդ մոտեցման հետ»,- ասել է Զախարովան:

Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի միջև «3+3» ձևաչափով հանդիպումների համաձայնեցմանը