«Իրանը Հորմուզի նեղուցի լիարժեք վերահսկողության հարցում որևէ զիջման պատրաստ չէ»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունն իրանական կողմը փաստացիորեն վերափոխել է Հորմուզի նեղուցի համար պայքարի։ Այսինքն Իրանն, ըստ էության, վարում է հարձակողական գործողություններ՝ պահպանելու համար ջրային այս կենսական ուղու ամբողջական վերահսկողությունը, որն իրանական կողմը չի ունեցել մինչև 40-օրյա պատերազմը։ Այսօր իրանական կողմն իրականացրել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին ամենազանգվածային հարվածներից մեկը, իսկ Օմանի մայրաքաղաքի երկինքն ականատես է եղել իրանական հրթիռների աննախադեպ «հրավառության»։ Իրանը փորձելու է իր ունեցած ողջ ներուժով վերջնականապես ամրագրել Հորմուզի նեղուցի նկատմամբ փաստացի լիարժեք վերահսկողությունը և այս հարցում որևէ զիջման պատրաստ չէ։ Կադրերում Օմանի մայրաքաղաքի երկինքն է»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
