Խոշտանգման ռեժիմում են պահում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Բոլորը գիտեն, որ նախնական կալանքը՝ առանց դատարանի վերջնական դատավճռի, մեզանում կիրառվում է որպես պատիժ, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների, նրան քննադատողների, ընդդիմադիրների նկատմամբ։ Սակայն պարզվում է՝ մարդկանց կալանավորելով, բանտ ուղարկելով էլ հաճախ չեն բավարարվում, կալանքը կրելու պայմաններն էլ տարբեր մարդկանց համար տարբեր են։ Նախ, խցերն են տարբեր․ քաղբանտարկյալներին, որպես կանոն, վատ խցերում են պահում, որտեղ շատ մարդիկ կան, երբեմն՝ ծանր քրեական հանցագործներ։ Եթե սովորական քրեական հանցագործների համար թույլատրված է խցում սառնարան, հեռուստացույց, կոնդիցիոներ, հարմար մահճակալ ունենալ, ապա քաղաքականների դեպքում հաճախ արգելված է։ Սամվել Կարապետյանին, օրինակ, ամռանն արգելել են հովացնող որեւէ սարք փոխանցել, իսկ ձմռանը՝ նույնիսկ վերմակ, երբ խցում զրոյին մոտ աստիճան է եղել, և կալանավայրն էլ մինչև դեկտեմբերի 10-ը չեն ջեռուցել։ Այս լրացուցիչ պատիժները սահմանվում են վերևից։ Կալանավայրի ադմինիստրացիան և քննիչները պարբերաբար «զոհին» տեղեկացնում են, որ դա «առաջին դեմքի անձնական ցուցումով» է արվում»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
